Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ներդրումներին:
Խաչատրյանի վստահեցմամբ՝ «Ամեն ինչ է արվելու, որ ներդրումները ե՛ւ կառավարության, ե՛ւ մասնավոր հատվածի 5 ամյա ժամանակահատվածում հասնեն ՀՆԱ-ի 23-24%-ի: Ընդ որում, այդտեղ գերակշիռ մասը պետք է հասնեն մասնավոր հատվածին»:
Հիմա , ըստ Խաչատրյանի, ՀՆԱ-ում ներդրումները մոտ 17% է. «Այսինքն՝ մենք խոսում ենք մոտ 20%-ով ամենամյա ներդրումների ծավալը ՀՆԱ-ի նկատմամբ ավելացնելու մասին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Aravot.am-ի հարցին՝ ընդդիմադիրները պնդում են՝ տնտեսությունում հեղափոխություն տեղի չի ունենում, ի՞նչ պարզաբանում կտաք, եւ գուցե ներդրողների կողմից վստահության պակաս կա՞, Խաչատրյանը պատասխանեց. «Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ՝ հայտարարել է՝ չկա որեւէ ներդրումային գաղափար կամ ներդրումային ծրագրի հեղինակ, ով ցանկանում է առաջ գնալ իր պլանների ուղղությամբ եւ պետական կառույցները խոչընդոտում են կամ ստեղծում են ձգձգումներ, առաջացնում են այնպիսի սահմանափակումներ, որոնք ունեն հակամրցակցային բնույթ»: Եվ այդ մասին, ինչպես վստահեցրեց Խաչատրյանը, կա ազդակ. «Իսկ ինչպես են դրանք առաջ գնում՝ միշտ չէ ինչ ասվում է՝ արվում այդ պահին անմիջապես: Բնականաբար կառավարման տարբեր կառույցներում կարող են լինել տարբեր…այդ թվում վարչարարական դանդաղեցումներ: Մենք ուշադիր ենք այն բանին, երբ որ դրանք նկատվեն՝ անմիջապես վերացվեն»:
Խաչատրյանը վստահեցրեց՝ 2019-ին ներդրումների ծավալը ՀՆԱ-ում 20% -ը գերազանցող ցուցանիշ կունենանք, մեծ մասը՝ մասնավոր ներդրումների:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ