Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի եւ Գարեգին Իսկանդարյանի գործով դատավճիռը:
Հաշվի առնելով 2018թ. նոյեմբերին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներման մասին նախագիծը՝ դատարանը որոշեց Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի ապերի» եւ Գարեգին Իսկանդարյանի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել, իսկ գործի վարույթը՝ կարճել:
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը մեղադրվում էր քաղաքացի Մամիկոն Բագրատունու առեւանգումը կազմակերպելու եւ ղեկավարելու համար, իսկ Գարեգին Իսկանդարյանը՝ Բագրատունուն առեւանգելու համար:
https://www.facebook.com/aravot.am/videos/596910237426923/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ