Քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի գործով տուժողի՝ Մամիկոն Բագրատունու(որին, ըստ մեղադրանքի, առեւանգել եւ ծեծել է «Վստրեչի Ապերը») հայրն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր նախկին խնամու՝ որդու նախկին կնոջ մոր՝ Ա. Բ.-ի մեղադրանքներին առ այն, որ Մամիկոն Բագրատունին իրենից գումարներ է վերցրել: Այս մասին Ա. Բ.-ն հայտարարել էր «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: «Խոսում է, էլի…նման բան չկա: «Վառվածությունից» է խոսում»,-այսպես արձագանքեց Սուրեն Զոհրաբյանը: Իսկ թե ինչից է տիկին Ա.Բ.-ն «վառված», Զոհրաբյանն այսպես բացատրեց. «Տղաս ամուսնացավ նրա աղջկա հետ, հետո տղաս ուրիշ աղջիկների հետ սկսեց ման գալ, ինքն էլ «վառվեց», որ փեսա է տարել, նա էլ իր աղջկան դավաճանել է»:
Ինչ վերաբերում է Ա. Բ.-ի պնդումներին, որ իրավապահներին է դիմելու, Սուրեն Զոհրաբյանն ասաց. «Թող դիմի: Նա դիմել էլ է, «գողականների» էլ է ուղարկել մեր վրա, տղուս վերցրել-տարել են…մենք աշխատող մարդիկ ենք, տղաս էլ ատամնատեխնիկ է, մեր լաբորատորիայում է աշխատում: Իմ սրտով չէր, որ նա այդ աղջկա հետ շփվեց, ես հինգ տարի տղայիս հետ չեմ խոսել»:
https://www.facebook.com/aravot.am/videos/2376210482454390/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ