Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանին հարցրեց, թե ի՞նչ կարծիք ունի բանակի կենտրոնական մարզական ակումբի նորից վերաբացման վերաբերյալ:
Պարոն Քոչարյանը պատասխանեց, որ հանձնաժողովը կփորձի ամեն ինչ անել, որ այն վերաբացվի, որովհետեւ այն ժամանակ, երբ ՊՆ փոխնախարար էր, դրան աջակցում էր ու կարեւորում, հիմա էլ չի փոխել կարծիքը. Բոլորը պետք է ծառայեն բանակում՝ լինի աշխարհի, օլիմպիական չեմպիոն, բայց նաեւ իրենց սպորտային կողմը պիտի չտուժի»: Նա հիշեց, թե ինչպես էր բանակի շրջանակում Արարատ ֆուտբոլային ակումբը հաջողություն ունեցել. «Գավաթ ենք տարել, Վազգեն Սարգսյանը շատ էր սիրում ֆուտբոլը եւ սպորտի հետ բանակի առնչությունը կարեւոր է»:
ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հարցրեց զինվորականների աշխատավարձից՝ հանձնաժողովը չի՞ պատրաստվում վերանայել շեմը՝ գոնե դիրքերում ծառայողների համար: Նա նաեւ խոսեց արտահագուստի որակի մասին: Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ բանակում վերազինում պետք է լինի ու դրա մասին խոսել է նաեւ վարչապետը, բայց պետք է հետեւել, որ ծախսային մասը արդյունավետ լինի. «Բանակից կոռուպցիան ընդհանրապես արմատախիլ անելը կապահովի այն մտահոգությունների հարցը, որոնք կապված են արտահագուստի, տարբեր խնդիրների հետ: Նախկին մատակարարները բոլորը ստացել են տենդերները, փող աշխատելու համար ներքաշել են բանակի զինվորականությանը կեղտոտ խաղի մեջ, հարստանալով ու թուլացնելով մեր բանակը»: Ինչ վերաբերում է աշխատավարձին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ արժանապատիվ դրամական փոխհատուցում է պետք, բնականաբար:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հարցրեց ոստիկանական համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների կարեւորագույն գործողությունը ոստիկանության փոփոխությունների շեմին տեղ ունեցավ. «Հատկապես իմ ընկերոջ հայտնի շշանետումից հետո, երբ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի գլխին շիշը գնաց, այդտեղ արդեն անհայտ էր, որ փտած համակարգի հետ գործ ունենք եւ այդ համակարգի փոփոխությունը կենսական անհրաժեշտություն է նոր Հայաստանի համար»:
https://www.youtube.com/watch?v=Pw17PpFT9E4
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ