ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արարատի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում բուք է, տեսանելիությունը՝ 30-50 մետր:
Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն