«Ընդամենն օրեր առաջ, տրանսգենդերը ՀՀ-ում անձնագիր ստացավ` իր կնոջ անունով. ինչպիսի՞ն է ձեր մոտեցումը նման հարցերում»,- այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Ես ունեմ իմ սկզբունքները, ես ունեմ իմ հստակ դիրքորոշումը: Երբեք, աշխարհում ոչ մի բան չի կարող փոխել իմ սկզբունքները եւ իմ դիրքորոշումը: Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում`մեղմ ասած, ես դրական չեմ վերաբերվում նման երեւույթին: Բայց ես ընդունում եմ, որ այդ մարդիկ ունեն իրավունք կամ մարդը, եթե մի հոգի է, ես չգիտեմ, օգտվել են իրենց իրավունքից»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ