Խորհրդային միության առաջին հայ քաղբանտարկյալ, բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանն անընդունելի է համարում փաստաբանների մտահոգությունները՝ Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի պաշտպանների նկատմամբ։ Ըստ նրա՝այդ փաստաբանները պետք է հրաժարվեն նրանց իրավունքները պաշտպանելուց, քանի որ նրանք մեղադրվում են լուրջ հանցագործությունների մեջ։ «Եթե նրանք հրաժարվեն, ապա ավելի պատվաբեր բան արած կլինեն, քան նրանց պաշտպանելն է»,- համոզված է Մերուժան Հովհաննիսյանը։
Նշենք, որ հունվարի 11-ին ցուցարարներից մեկը թքել էր Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենայի վրա։ Բանաստեղծը արարքը չի արդարացնում, բայց և չի հասկանում, թե ինչու՞ է նա պաշտպանում Մանվել Գրիգորյանին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: