Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԾ ուսումնասիրության մեջ, ցավոք, հստակ նկատվում է, թե վերջին տասնամյակներին ինչ հարահոս ու սահուն կրճատվում է տնտեսապես ակտիվ բնակչության քանակը մեր երկրում. «168ժամ»

Հունվար 17,2019 12:56

Պարզվում է՝ Ազգային վիճակագրական ծառայությունը տվյալ պահի իշխանության «ճաշակով» տնտեսական (ու հարակից ոլորտների) աճի մասին տվյալներ հրապարակելու համար չի։ Այս կառույցն ի վիճակի է լուրջ հետազոտություններ անելու։ Լավագույն օրինակը, թերեւս, «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2018թ.» ուսումնասիրությունն է։ Այն լուրջ ու բավարար հիմք է մեր երկրի տնտեսական ներուժն ուսումնասիրելու, տնտեսական բարեփոխումների ծրագրեր մշակելու, տնտեսական կառավարման համակարգն ավելի արդյունավետ դարձնելու ու նման բնույթի այլ խնդիրների համար։

Այս ուսումնասիրության մեջ, ցավոք, հստակ նկատվում է, թե վերջին տասնամյակներին ինչ հարահոս ու սահուն կրճատվում է տնտեսապես ակտիվ բնակչության քանակը մեր երկրում։ 2018թ. տվյալներով 15-75 տարեկան բնակչության թվաքանակը նվազելով՝ հասել է 2 մլն 21 հազար մարդու ցուցանիշի։ Ուսումնասիրության ամենակարևոր հատվածներից կարելի է համարել աշխատավարձերի մասին տվյալները։ Բոլորի համար էլ հասկանալի է, որ այն կարող է և ոչ արժանահավատ գնահատվել։ Քանի որ բոլոր իշխանություններն էլ համարյա «պարտադրում են» վիճակագիրներին լավ թվեր նկարել։

Սակայն տեսեք՝ ինչ տարօրինակ փաստ է արձանագրել պաշտոնական վիճակագրությունը։ 2008թ. միջին աշխատավարձը մոտ 61 հազար դրամ էր։ Պաշտոնապես այն տարեցտարի աճում էր։ 2013թ. 94 հազարից հետո 2015-ին այն ցատկելով՝ դառնում է 122 հազար։ Շատ ժամանակ չի անցել, հետևաբար՝ ցանկացած մարդ կարող է հիշելով համեմատել իր անձնական եկամուտի հետ։ Համեմատել և համաձայնել կամ չհամաձայնել, որ 2014-ին իր (ու երկրի աշխատող բնակչության) եկամուտներն ավելացել են մոտ 25 տոկոսով։

Բայց այս տեղեկատվությունն իր մեջ, հարկավ, օբյեկտիվ մաս ունի։ Տեսեք՝ 2015-ին միջին աշխատավարձի չափ հայտարարվում է 127 հազար դրամը։ Այսինքն՝ թռիչք չկա։ 2016-ին ևս թռիչք չկա՝ միջին աշխատավարձը մոտ 128 հազար է։ Իսկ այ, 2017թ. թռիչք արձանագրվել է, եթե, իհարկե, անկումը ևս թռիչք համարենք։ 2017-ի միջին աշխատավարձը երեք տարի առաջ արձանագրված վերելքի չափով նվազում է՝ դառնալով 103 հազար դրամ։ Այսինքն՝ բնակչության եկամուտ-աշխատավարձի այս ցուցանիշը, որ պաշտոնապես է արձանագրվել, հստակ բացատրում է 2018-ին նախկին իշխանությունների հանդեպ հասարակական դժգոհության թե չափը, թե պատճառը։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031