ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր քննում է ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքը։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն վերջերս միջնորդել էր Գևորգյանին երկու ամսով կալանավորել, բայց առաջին ատյանի` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր այն։ Դատախազությունն էլ վերաքննիչ ատյանում է բողոքարկում այդ որոշումը։
Մինչեւ քննության մեկնարկն Արմեն Գեւորգյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում առկա տեղեկություններին, թե մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ նախագահականում Ռոբերտ Քոչարյանի ենթակայության ներքո գործել է հատուկ գաղտնի շտաբ, Արմեն Գեւորգյանն ասաց. «Սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել։ Ով որ հրապարակել է, իրենից հարցրեք։ Ես նման կառույցի մասին տեղեկություններ չունեմ։ Գործը դատարանում է։ Երբ կավարտվի, բոլոր անհրաժեշտ պարզաբանումները կստանաք»:
Հիշեցնենք, որ Արմեն Գեւորգյանին Մարտի մեկի հայտնի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու, մասնավորապես` 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար։
https://www.facebook.com/aravot.am/videos/319843315539771/?__xts__[0]=68.ARDhzZzBzWZB9e8j_SgtwGaoWtC7jzCL6F8nYFvbkfKMHRLflDZ8rv99j5qFq_aUIOAOG9j3y6iHmtwqia2X09fPni6sCD-MU-vbw94VuilNh1BGgN_v7LKYLGyTextBedlPEctI8GixfJs8iSub_p0saiGEnpSDwCZ3YAcduLJqrDrhZXp1Vbv-j7mnDImgtmbTAqfe4wLwGOwVV85PerCvi7UGuGyCMz0j6Q3mrMpxocXeDinCTz47E-TYM2lhMEfts1tKoeFV39CjSBPR3NoM9lN-NLePBzHOtgnI-I6GPdKwAV5MaOc8ZZHYk5ZKm0_p_z4KJ0aMwbUQfbQfqmGPRf39WZFiiCo&__tn__=-R
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ