Թե ի՞նչ է փոխվել 2018-ի ապրիլ-մայիսից հետո, որ քաղաքացիներն այլևս լիազորություն չունեն ճանապարհ փակելու, «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «168 ժամի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել։ Նա հորդորեց հարցերն ուղղել Նիկոլ Փաշինյանին։
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը գտնում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր կամքն արտահայտելու առումով և օրենքով չարգելված բոլոր միջոցներից կարող է օգտվել, իր խոսքն ու տեսակետները ներկայացնել հանրության ավելի մեծ շերտերին։ Վ. Էնֆիաջյանն ուղիղ չպատասխանեց՝ փողոց փակելը մտնո՞ւմ է այդ չարգելված միջոցների մեջ. «Փողոց փակելը լայն հասկացողություն է։ Ի վերջո, յուրաքանչյուր բողոքի ակցիա իր մեջ բովանդակություն ունի, և բնական է, այս դեպքում էլ բովանդակությունը կա, և պետք է թիրախավորել ու ավելի նպատակային գործունեություն ծավալել, որպեսզի երկրի այլ քաղաքացիների շահերն ու իրավունքները չխախտվեն»։
Հարցին, թե գուցե այդ բռնել-բաց թողնելու դեպքերն են հանրության մոտ անվստահություն առաջացնում, և դիմում են նման քայլերի, Վ. Էնֆիաջյանը պատասխանեց. «Բազմաթիվ կարծիքներ կարող են հնչել, բայց եկեք ի վերջո հասկանանք, որ որևէ քաղաքական կամ պետական այլ մարմին իշխանական դատական իշխանության փոխարեն՝ վճիռ կայացնելու լիազորություններ չունի։ Մենք կարող ենք կարծիքներ հայտնել, անձնական դիրքորոշում ներկայացնել, բայց, ի վերջո, գոյություն ունի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություն։ Այս խնդիրը դատական իշխանության ներքո պետք է նայել»։
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում