Լրահոս
Օրվա լրահոսը

Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքային փորձառության փոխանակման համատեղ ծրագիր սկսելու նպատակով

Հունվար 17,2019 12:35

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Շարժայում այցելել է Autism Trust Foundation հիմնադրամ և հանդիպել հիմնադրամի ղեկավար Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքի հետ։

Autism Trust Foundation-ը Արաբական Միացյալ Էմիրություններում իրականցնում է աուտիզմի իրազեկման լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև զբաղվում է աուտիզմ ունեցող երեխաների բուժման և վերականգնման հարցերով։

Հանրապետության նախագահի տիկինը հանդիպմանը ներկայացրել է Հայաստանում աուտիզմի կենտրոնի գործունեությունն ու իրականացվող ծրագրերը, քննարկվել են հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։

Նունե Սարգսյանը Ֆահեդ Աբդուլրահման ալ-Շայքին հրավիրել է Հայաստան՝ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքային փորձառության փոխանակման համատեղ ծրագիր սկսելու նպատակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031