Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանը կասեցրել է «Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի գործունեությունը. «Ժողովուրդ»

Հունվար 17,2019 12:25

«Արմենիա Հանրապետական» ԲԿ-ի հոգեսոմատիկ բաժանմունքի հիվանդները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում։ Պատճառը բաժանմունքի գործունեությունը կասեցնելու մասին ՀՀ առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի հրամանն է։ Նշենք, որ հոգեսոմատիկան բժշկության ճյուղ է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը սոմատիկ (մարմնական) հիվանդությունների առաջացման եւ ընթացքի վրա։

Այս պահին բաժանմունքում 8 հիվանդ կա, որոնք ստիպված են իրենց բուժման կուրսը կիսատ թողնել։ Նրանցից մեկը բարձր ջերմություն ունի, բայց դա չի խանգարում բուժհաստատության տնօրինությանը հիվանդին դուրս գրել։ Այս բաժանմունքում պառկած հիվանդները իրենց բուժումը ստանում են պետպատվերի շրջանակում։ Եթե Առողջապահության նախարարությունը որոշել է կասեցնել այս բաժանմունքի գործունեությունը, ապա պետական պատվերն էլ կդադարի գործել։

Այս խնդրի շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը եղավ բուժհաստատությունում եւ պարզեց, որ արդեն կեսօրին բաժանմունքում պառկած հիվանդները չեն կարող ստանալ անհրաժեշտ դեղորայքը։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի այցելության ժամանակ բաժանմունքի վարիչը երեք հիվանդի տուն ուղարկեց այն դեպքում, երբ նրանց խիստ անհրաժեշտ էր բուժօգնությունը։

Այստեղ բուժօգնություն ստացող հիվանդներից մեկի հարազատը՝ Անահիտ Զաքարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հուսահատ նշեց. «Եկել ենք, որպեսզի բուժում ստանա տղաս, բայց պարզեցինք, որ մեկ օրից ավել չենք կարող մնալ, քանի որ բաժանմունքը փակվում է։ Հիմա չգիտեմ, թե ինչ եմ անելու»։

Իսկ, ահա, Սուդարիկ Ադամյանը, որը խնամում է իր հարազատին, չորս օր է, ինչ հոգեսոմատիկ բաժանմունքում է։ Նրան եւս զգուշացրել են ժամանակից շուտ դուրսգրման մասին այն դեպքում, երբ Սուդարիկ Ադամյանի հարազատը այդ բաժանմունքում պետք է 14 օր բուժման կուրս անցնի։ «Հիվանդին դուռն եք գցում առանց բուժման կուրսն ավարտելու։ Բուժման կուրսի ավարտին 10 օր կա։ Հիվանդին դուրս են գրում, ասում են՝ բաժինը փակվում է»,- վրդովված նկատեց Սուդարիկ Ադամյանը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031