Թբիլիսիի Դիդի (Մեծ) Դիղոմի թաղմասում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 4-ի: Իմեդի հիվանդանոց տեղափոխված 4 տարեկան փոքրիկը մահացավ:
Իմեդի կլինիկայի բժիշկը հաստատել է տեղեկությունը: Մասնագետներն ասել են, որ երեխան գանգուղեղային բազմաթից վնասվածքներ է ունեցել՝ կյանքի հետ անհամատեղելի: Մի քանի անգամ սրտի կանգ է արձանագրվել: Փոքրիկի անունն ու սեռը չի նշվում, ասվում է միայն, որ նա երկվորյակ եղբայր կամ քույր ունի, ով չի տուժել, այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ՝ Իաշվիլիի անվան կլինիկայում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ պայթյունի զոհ է դարձել նաև երեխաների մայրը:
Վրաստանի վարչապետի որոշման համաձայն, Թբիլիսիում բնական գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած ողբերգության հետ կապված, հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: