Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուշարձանների 70 տոկոսը Երեւանում քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի արդյունքում է ոչնչացվել. Սամվել Կարապետյան. «Հրապարակ»

Հունվար 17,2019 11:31

Հուշարձանների պահպանությունն այս պարագայում կվերանա, որովհետեւ քաղշինն այն կառույցն է, որի դեմ միշտ աշխատել է հուշարձանների պահպանությունը, բայց հիմա այդ կառույցին են տալու հուշարձանների պահպանությունը։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով՝ այս իրավիճակը նման է նրան, որ գառանը տան գայլին, որ պահպանի. «Մոտավորապես դա է ստացվում։ Ես հենց այս օրերին իմացա, որ հուշարձանների 70 տոկոսը Երեւանում քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական ծրագրերի արդյունքում է ոչնչացվել, եւ հիմա հուշարձանների պահպանությունը տալիս ենք մեկին, որն առյուծի բաժին ունի հուշարձան ոչնչացնելու գործում։ Իհարկե, չենք ասում, որ Վրաստանում նույն կառույցի ներկայացուցիչները հրեշտակներ են, ընդհանրապես, ամեն տեղ դժվար է այս հարցը, բայց քաղաքակիրթ աշխարհում գտնում են ձեւերը, քաղաքաշինական ծավալների զարգացման պատճառով միշտ էլ կորուստներ են արձանագրվում։ Այս փոփոխությունը միանշանակ սխալ է, ժամանակին դա հասկացել են եւ դրա համար են անջատել նախարարությունները, հիմա նորից միացնում են։ Ես չգիտեմ՝ ովքեր են մտածում, ոնց եւ ինչ են մտածում, բայց, միանշանակ, սխալ են մտածում, որ տեսանկյունից էլ նայես, եւ դրա համար պետք չէ մասնագետ լինել։ Գոնե այդ որոշում կայացնողների անուններն իմանանք, ովքե՞ր են այդ խորհրդավոր դեմքերը, ի՞նչ վարագույրների հետեւում են գործում»։

Կարապետյանն ընդգծում է՝ մշակույթի վերջին նախարարների ֆոնին Հասմիկ Պողոսյանն անհամեմատ լուրջ էր, եւ նրա հետ բազմիցս խոսել է հուշարձանների պահպանության մասին. «Մենք շրջապատված ենք հարեւաններով՝ 4 պետություններով, որոնցից միայն մեկն է բարիդրացիական, մյուսները քողարկված կամ բացահայտ թշնամական են տրամադրված մեր հանդեպ, մեր հայրենիքի մասերը բռնակցված են այդ երկրներին, եւ միայն Իրանն իր կեցվածքով որեւէ մտահոգություն չի առաջացնում, իսկ մյուս 3  երկրները հարուցում են, որոնք պետական ծրագրով ներդրումներ են անում, պատմություն կեղծում, հուշարձանների վերաբերյալ աշխատություններ, գրքեր հրատարակում»։

Պետական մակարդակով մշակութային քաղաքականություն պետք է տարվի, եւ մշակույթի նախարարությունը պետք է հզորացվեր, համալրվեր, իսկ վերը նշված խնդիրներն էլ հաշվի առնելով՝ նոր բաժիններ պետք է բացվեին մշակույթի նախարարության կազմում. «Մենք չենք կարող անվերջ քարոզչական պատերազմում պարտվել։ Այս փոփոխություններից հետո ավելի է ցածրանալու նախարարության կարգավիճակը, առաքելությունը, լծակները, մինչդեռ պաշտպանության նախարարության պես կարեւորագույն օղակ է մշակույթի նախարարությունը։ Անվերջ շեշտում ենք եւ արդարացի ենք շեշտում, որ նախորդ 3 նախագահների օրոք պետության, ազգային շահը գերակա չէր, ազգային մտածողություն չկար, լավ, բա հիմա ի՞նչ է կատարվում, մեր տունն ենք քանդում»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031