Հունվարի 16-ին, ժամը 13.55-ի սահմաններում Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է Բարեկամավանի բնակիչ, 1988թ. ծնված Արման Խալաթի Միքայելյանը:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ պոկվել է նրա աջ ոտնաթաթը:
Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնեց, որ Արմանը 3-րդ խմբի հաշմանդամ է, ամուսնացած չէ, նրա մայրը մահացած է, Արմանի հայրը ականի պայթյունից 1994թ.-ին Բարեկամավանի սահմանագոտում վիրավորվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ