Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրից անցել է «ազատների» շարքը. Freedom House

Հունվար 17,2019 11:19

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունը համացանցում 2018» զեկույցը, որում Հայաստանը համարվել է ազատ համացանց ունեցող երկիր:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը մասամբ ազատ համացանց ունեցող երկրից անցել է «ազատների» շարքը այն բանից հետո, երբ քաղաքացիները, բարեհաջող օգտագործելով սոցիալական մեդիայի տարբեր հարթակներ, հաղորդակցության հավելվածներ և ուղիղ հեռարձակման ծառայություններ՝ ապրիլին հասան երկրում քաղաքական փոփոխության:

Մասնավորապես, համացանցի ազատության ինդեքսում Հայաստանը հավաքել է 27 միավոր: 2017թ. զեկույցում Հայաստանը 31 միավորով համարվել էր մասնակի ազատ համացանց ունեցող երկիր:

Ընդհանուր առմամբ զեկույցում տեղ է գտել 65 երկիր, հետազոտության ընթացքում երկրների ցուցանիշներն ուսումնասիրվել են 2017թ. հունիսից 2018թ. մայիս ընկած ժամանակահատվածում: Երկրները գնահատվել են 0-100 բալանոց սանդղակով, որտեղ ազատ են համարվում 0-30, մասնակի ազատ՝ 31-60, իսկ ոչ ազատ 31-100 միավոր հավաքած երկրները:

Freedome House-ը համացանցի ազատությունը գնահատում է 9 չափորոշիչներով, այդ թվում սոցցանցերի արգելափակման դեպքեր, քաղաքական, սոցիալական կամ կրոնական կոնտենտի արգելափակման դեպքեր, պետական գրաքննությունն ավելացնող օրենքների թիվը, ձերբակալված կամ կալանավորված ինտերնետ-բլոգերների թիվը և այլն:

Առավել ազատ համացանց ունեցող երկրները, ըստ զեկույցի, Էստոնիան, Իսլանդիան և Կանադան են. այդ երկրներում չի գրանցվել համացանցում պետական գրաքննության կամ պետական ճնշման որևէ դեպք:

Համացանցի ազատության ամենավատ ցուցանիշը գրանցել է Չինաստանը, այն զբաղեցնում է վերջին՝ 65-րդ տեղը (88 միավոր):

Տարածաշրջանի երկրներից ազատ համացանց ունեցող երկրների շարքում է նաև Վրաստանը (25 միավոր), Ադրբեջանում համացանցը գնահատվել է մասնակի ազատ (60), Թուրքիայում (66), Ռուսաստանում (67) և Իրանում (85) ոչ ազատ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031