Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժաննա Ալեքսանյան. «Բանակում մարդու իրավունքների վիճակը սարսափելի է, կատաստրոֆիկ». «Ժամանակ»

Հունվար 17,2019 10:50

2017թ. համեմատությամբ 5-ով կամ 20 տոկոսով ավելի են զինվորական ծառայության հետ չկապված մահվան դեպքերը: Հատկանշական է, որ 2017թ. համեմատ 2018-ին ավելի քան երեք անգամ նվազել են հրադադարի ռեժիմի խախտմամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցներից զոհվելու դեպքերը:

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը որևէ դրական բան չի տեսնում ներկայացված վիճակագրության մեջ։ Նրա խոսքերով՝ այդ փոքրիկ նվազումը չի կարելի է համարել դրական։ «Իրենք վերցրել են ու վթարների դեպքերը համարելով ծառայության հետ չկապված, նվազեցրել են մահվան դեպքերը արհեստականորեն։ Բայց այդ մահվան դեպքերը, որ լինում են, դրանք ՊՆ-ի անսարք մեքենաների արդյունք են»,-ասաց տիկին Ալեքսանյանը՝ հավելելով. «Բանակում մարդու իրավունքների վիճակը սարսափելի է, կատաստրոֆիկ։ 63 թիվը շատ մեծ թիվ է, և իզուր են նրանք առանձնացնում ծառայության հետ կապ ունեցող և չունեցող դեպքեր։ Այդ արտահայտություններով նրանք ընդամենը ուզում են փրկել իրենց դեմքը։ Բանակում խայտառակ վիճակ է։ Անպատժելիություն է տիրում։ Ես անձամբ երկու դեպք գիտեմ, որ կրակել են զինվորի վրա և հիմա ազատության մեջ են։ Առհասարակ բանակում խիստ նվազել է վերահսկողությունը»։

Իրավապաշտպանի խոսքերով՝ անգամ նոր նախարարի նշանակմամբ, պատկերը չփոխվեց։ «Փոփոխությունը միայն նախարարն էր։ Բանակում ուրիշ փոփոխություն չկա։ Նախարարը չի պատասխանում նամակների, բողոքների։ Հիմա էլ փորձում են բանակում մահվան դեպքերը չկապել բանակի հետ։ Այ սրանով է զբաղված բանակի վերնախավը»,- ընդգծեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ եթե ուզում ենք հաջորդ տարի էլ նման վիճակագրություն չունենալ, համեմատական չանցկացնել նախորդ տարվա հետ, ապա անհրաժեշտ է վերահսկողությունը ուժեղացնել, անպատժելիությունը վերացնել, ոչ թե քննչական մարմինների հետ փորձեն կոծկել մահվան հանգամանքները։ «Բայց այսօր բանակի ղեկավարության մեջ նման կամք դրսևորող չկա։ Անցնող տարում 63 մահ գրանցվեց, այս տարի էլ այդ թիվը կզրոյացնեն ու նորից 1-ից կսկսեն հաշվել։ Բայց եթե այս տարիների մահվան դեպքերը գումարվեն, ապա մի ահռելի պատկեր կստեղծվի, թե որքան երիտասարդ տղա ենք կորցրել բանակում առկա ամենաթողության պատճառով»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031