Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես դառնում եմ կլասիկ борец, բայց ոչ կլասիկ պատգամավոր»

Հունվար 17,2019 16:00

Մեզ հետ զրույցում հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը անկեղծացավ. «Բարդ է լինելու, շատ լավ հասկանում եմ: Մի բան է՝ միայն սպորտով զբաղվել, մի բան է՝ նաեւ օրենսդիր գործունեությամբ: Ես հենց այսօր Ազգային ժողովի նիստերի ավարտից հետո երեկոյան մեկնելու եմ մարզումի, պատկերացրեք ինչքան դժվար է լինելու այստեղի ռիթմի հետ»: Ջուլֆալակյանը կատակեց, որ հունահռոմեական ըմբշամարտը «կլասիկ борьба» է համարվում. «Եվ ինչ է ստացվում, ստացվում է, որ ես հիմա դառնում եմ կլասիկ борец, բայց ոչ կլասիկ պատգամավոր»: Մենք հարցրինք՝ այն սպորտաձեւը, որը Դուք պարապել եք, ԱԺ-ում Ձեզ կարո՞ղ է պետք գալ, ասենք, կարո՞ղ է մի օր բարկանաք, «պարտեր» նշանակեք կամ այլ «պրիոմ» անեք՝ Ջուլֆալակյանը ծիծաղեց. «Վստահ եմ, որ պետք չի գալու: Լինելով միջազգայնագետ, ունենալով դիվանագիտական էթիկետի կրթություն՝ ես սովորել եմ, որ բոլոր՝ նույնիսկ ամենադժվար հարցերը պետք է լուծել բանակցությունների միջոցով, ոչ թե ուժի կիրառմամբ: Այն էլ ԱԺ-ում դա նոնսենս կլինի: Երբ լուրջ մարդիկ են հավաքված, ընդամենը հայացքը, ընդամենը խոսքը բավական է, որպեսզի դժվարին իրավիճակներում կարողանաս կարգի հրավիրել, եթե կա կարգազանց»:

Կարդացեք նաեւ:

«Առավոտ» օրաթերթ, 

16.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել