Այսօր ժամը 15։00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանին ականի պայթյունից վիրավորվել է Տավուշի մարզի Բարեկամավան համայնքի բնակիչ Արման Խալաթի Միքայելյանը։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի հետևանքով պոկվել է ոտնաթաթը։ Նրան հնարավոր է եղել դեպքի վայրից դուրս բերել միայն համապատասխան ստորաբաժանման միջոցով՝ 18։00-ի սահմաններում:
Արմանին այս պահին վիրահատում են Նոյեմբերյանի հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Արմանը մոտ երեք ժամ մնացել է սահմանին, նախքան համապատասխան օգնության ժամանելը, որի արդյունքում մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Սակայն հարազատները և ընկերները կամավոր արյուն են հանձնել: Այժմ վիրահատվում է:
Ցավոք Արմանի մայրը մեկ տարի առաջ վաղաժամ մահացել է, իսկ հայրը, ում հետ բնակվում է գյուղում այս պահին, իրենց այգում աշխատանքների ժամանակ հաշմանդամ է դարձել կրկին ականի պայթյունից: Արմանին խնամում են և՛ նրա հարազատները և՛ ամբողջ գյուղը: Աստված քեզ հետ Արման ջան:
Բարեկամավան -Barekamavan