Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2018թ․ 63 զինծառայողի մահվան մասին։
2017 թ. համեմատ 2018 թվականին առաջնագծում միջադեպերը շատ չէին։ Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունից հետո մարտական կորուստներ չեն գրանցվել։
2019թ․ հունվարի 1-ի դրությամբ բաց աղբյուրներից արձանագրել էինք 46 մահվան դեպք։ Սակայն 2019 թ․ հունվարին մեր հարցմանը ՀՀ դատախազության պատասխանից տեղեկացանք, որ 2018 թ․ ընթացքում զինծառայության հետ անմիջապես կապված մահվան 38 դեպքի, իսկ զինծառայության հետ չկապված (ավտովթարներ, այլ դժբախտ պատահարներ, հիվանդություններ)՝ 25 դեպքի, այսինքն՝ ընդհանուր 63 դեպքի մասին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում: