2018 թվականին Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի և այլ ուժային կառույցների 34 կորուստ, որից հայտնի է 33–ի անունը։ Գերմանիայում գործող ադրբեջանական ընդդիմադիր «Խազար» ռազմական ուսումնասիրությունների կենտրոնը հայտնում է 37 կորստի մասին, սակայն՝ առանց անունների։
Մեզ հայտնի 34 կորստից 10–ը մարտական են, 20–ը՝ ոչ մարտական, 4-ի պատճառներն անհայտ են։ «Խազար»–ի գրանցած 37 կորստից 6–ը մարտական են, 31–ը՝ ոչ մարտական։
Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, որոնց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օր.՝ տե՛ս ստորև «Հավելվածը»)։ Ուստի մեծ է հավանականությունը, որ իրականում կորուստների թիվը 37–ից ավելի է։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ Razm.info-ի կայքում: