Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսավոր Հայաստան»-ի առաջարկությունը՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ

Հունվար 16,2019 22:55

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի´ հայրենակիցներ,

Հունվարի 16-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես՝ առաջարկում ենք 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի 1-ին հոդվածում «2017 թվականի դեկտեմբերի 1-ն» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 31-ն» բառերով։

Այսինքն՝ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031