Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը, սակայն այսօր Մարիա Կուրսովան չներկայացավ 5-րդ տուրի Աննա Խաչատրյանի հետ հանդիպմանը:
Aravot.am-ի տեղեկությունով՝ տուրի մեկնարկից հինգ րոպե առաջ Մարիայի ամուսինը՝ տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Արման Փաշիկյանը, գլխավոր մրցավարին տեղեկացրել է, որ Կուրսովան վատառողջության պատճառով դուրս է գալիս մրցաշարից: Կանոնակարգի համաձայն մինչեւ այս պահը Մարիա Կուրսովայի հետ անցկացված բոլոր պարտիաներում գրանցված արդյունքները պետք է չեղարկվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ