Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էր բոլոր վերջույթների կաթված

Հունվար 16,2019 21:45

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում երեկ տեղի ունեցած երեխայի մահվան դեպքի հետ կապված՝ բժշկական կենտրոնը հայտնում է, որ 6 ամսական երեխան, բնակվող ք.Աշտարակ` 12.01.2019թ. ժամը 21:50 հիվանդության 3-րդ օրն ընդունվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Հիվանդությունը սկսվել է ջերմաստիճանի բարձրացումով, կատարյալ երևույթներով, այնուհետև առաջացել է խիստ ընդհանուր թուլություն, որի պատճառով ծնողները դիմել են հիվանդանոց: Ընդունվելիս երեխայի վիճակը եղել է ծայրահեղ ծանր, առկա էր բոլոր վերջույթների կաթված, մկանային տոնուսը և ռեֆլեքսները վերջույթներում բացակայում էին: Շնչառության ընկճման պատճառով երեխան անց է կացվել արհեստական շնչառության:

Կատարվել են բազմաթիվ լաբորատոր հետազոտություններ, նյարդաբանի խորհրդատվություն, գլխուղեղի կոմպյուտերային տոմոգրաֆիա, ողնուղեղային պունկցիա: Հայտնաբերվել է գլխուղեղի և ողնուղեղի բորբոքում (էնցեֆալոմիելիտ): Վիրուսոլոգիական հետազոտությունները կատարվել են կենտրոնական CDC լաբորատորիայում, A և B գրիպի վիրուսներ չեն հայտնաբերվել:

Երեխան ստացել է հակաբակտերիալ, հակավիրուսային, սիմպտոմատիկ բուժում, սակայն բուժումը եղել է անարդյունավետ և 16.01.2019թ. ժամը 00:30 երեխան մահացել է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031