Վաղը՝ հունվարի 17-ին, ժամը 12-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են՝ հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած գործարարներ Արմենակ Խաչատրյանը՝ Բաղրամյան թռչնաֆաբրիկայի սեփականատեր ու Ժորա Մալոյանը՝ «Օբսիդիան ընդ Օնիքս» ընկերության հիմնադիր:
Հաղորդման թեման է՝ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունն ու գործարարների դժգոհությունը:
Հաղորդումը վարում է Հռիփսիմե Ջեբեջյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: