Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Արամ Օրբելյանն (լուսանկարում) այսօր լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանեց մամուլում առկա տեղեկություններն այն մասին, որ Քոչարյանի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոնի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է:
«Ես հարցրել եմ Լեւոն Քոչարյանին. նրանք մտերիմ հարաբերություններ չունեն: Լեւոն Քոչարյանը նշեց, որ ճշտել է՝ իրենք եղել են նույն կուրսում, որում մոտ 200 հոգի է եղել՝ մի քանի հոսքից բաղկացած»,-պարզաբանեց Արամ Օրբելյանը: Ըստ նրա՝ Լեւոն Քոչարյանը չի էլ իմացել, որ ներկայիս քննիչն իր համակուրսեցին է եղել. «Ջերմ-ընկերական կամ ոչ ընկերական հարաբերություններ չեն եղել նրանց միջեւ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ