Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն մերժեց Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ների բողոքները

Հունվար 16,2019 19:01

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր որոշեց մերժել  Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի բողոք դիմումները՝ ընտրատարածքային մի շարք հանձնաժողովների կայացրած որոշումների վերաբերյալ:

Հ/կ-ները բողոքարկել էին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ներկայցված մի շարք հաղորդումների հիման վրա վարչական վարույթներ հարուցելու իրենց դիմումները հանձնաժողովների կողմից մերժելու մասին որոշումները:

Այսօր ԿԸՀ-ն անփոփոխ թողեց ընտրական հանձնաժողովների որոշումները: Նիստին ներկա «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ  ներկայացուցիչը ասաց, որ չնայած ընտրատարածքային հանձնաժողովներից մեկը իրենց կազմակերպության դիտորդի իրավունքի խախտմանը վերաբերող հաղորդման հիման վրա մերժել էր վարչական վարույթ հարուցել՝ հիմնավորելով, թե կազմակերպությունը իրավասու սուբյեկտ չի հանդիսանում այդ մասով բողոք ներկայացնելու համար, սակայն արդեն կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնցով հ/կ-ն համարվում է  իրավասու սուբյեկտ:

Ըստ նրա՝ այսինքն, դատարանը համարել է՝  իրավաչափ  չէ այն մեկնաբանությունը, թե իրավասու սուբյեկտ չի համարվում այն կազմակերպությունը, որի դիտորդի սուբյեկտիվ իրավունքը խախտվել է: Նա նաեւ հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց՝ դատական այդ ակտերը հաշվի առնելով՝ արդյոք որեւէ փոփոխություն կա ԿԸՀ դիրքորոշումների մեջ, թե՝ ոչ:

ԿԸՀ անդամներից մեկը հարցրեց՝  դիտորդի որ իրավունքն է խախտվել, ինչին ի պատասխան, կազմակերպության ներկայացուցիչն ասաց, որ խախտման մասին խոսքը չի գնում, այլ խոսքն այն մասին է, թե արդյոք վարչական ակտը, որով ճանաչված է խախտումը, որի հիման վրա ներկայացվել է միջնորդություն, կարելի է վերաբերելի համարել տվյալ դիտորդին ու կազմակերպությանը, որ հասկանալի լինի, արդյոք այդ կազմակերպությունը բողոքարկելու հնարավորություն ունի, թե՝ ոչ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էլ պատասխանեց, որ կան բազմաթիվ դատական ակտեր, որոնցում լրիվ այլ դիրքորոշում է ամրագրված:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031