Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի արդյունահանում Շախկուլի գետի հովտում. Պատճառված վնասը գնահատվել է ավելի քան 327 մլն դրամ

Հունվար 16,2019 18:33

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, առանց համապատասխան թույլտվության Շախկուլի գետի հովտում կատարված ապօրինի արդյունահանման դեպքի հանգամանքները. պետությանը պատճառված վնասը գնահատվել է 327.517.320 ՀՀ դրամ։

Նախնական քննությամբ ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վարդենիսի բնակչի կողմից 2017 թվականի հունիս-նոյեմբեր ամիսներին ապօրինի արդյունահանում է իրականացվել համայնքային սեփականություն հանդիսացող Շախկուլի գետի հովտում։ Նշված աշխատանքների ժամանակ օգտագործվել են տեխնիկական մի շարք միջոցներ, ներգրավվել նաև այլ անձինք, ովքեր նախապես տեղեկացված չեն եղել արդյունահանման անօրինական լինելու մասին։

1.1 կիլոմետր երկայնքով իրականացվել են 68.2 հազար խորանարդ մետր լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ, որից ցրոնային ոսկի պարունակող լեռնային զանգվածը կազմել է 28.2 հազար խորանարդ մետր, իսկ ոսկին՝ 18.46 կիլոգրամ:

Արդյունքում՝ ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շրջակա միջավայրին հասցվել է էական վնաս, ինչի հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասը, ըստ փորձագիտական եզրակացության, կազմել է 327.517.320 ՀՀ դրամ:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարդենիսի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031