Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձեր ելույթը չտպավորեց». Բաբաջանյանը դժգոհեց Արման Եղոյանից

Հունվար 16,2019 18:14

ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Արման Եղոյանի թեկնածությունը: Նա իր ելույթում խոսելով իր հետագա գործառույթների մասին, ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված օրենսդրության հարցերով պետք է զբաղվի եւ ըստ նրա, սփյուռքը կարող է օգնել հանձնաժողովին եվրաինտեգրման հարցում երկու ուղղությամբ. «Առաջին հերթին փորձագիտական բազայով: Ես ինքս սովորել եմ եվրոպագիտություն հենց Եվրոպայում, 3 տարի ապրել եմ այնտեղ, ինչքան էլ մարդը ունենա ակադեմիական կրթություն,երբ պրակտիկ չի տեսնում օրենսդրության կիրարկման փաստերը, շատ դժվար է օրենսդրություն մշակելիս համապատասխան լրամշակումներ անել: Այստեղ ես ակնկալում եմ սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ մասնակցությունը՝ իրենց փորձագիտական ներուժով եւ տեղում լոբբիստական աշխատանքով՝ համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու հարցում»:

Արման Եղոյան

Արման Եղոյանը կարեւորեց նախորդ գումարման ԱԺ-ում այդ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գործունեությունը եւ ասաց, որ նրա փորձը հաշվի կառնի:

ԼՀԿ-ից Անի Սամսոնյանն ասաց, որ նախկինում այդ հանձնաժողովն անարդյունավետ է գործել, տպավորություն է եղել, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է՝ եվրոպական գործընկերներին մեր անլուրջ վերաբերմունքը եվրաինտեգրացիային:

Անի Սամսոնյանը՝ կենտրոնում

Անի Սամսոնյանը նաեւ աշխատանքային պլան ուզեց Եղոյանից. «Դուք ասացիք, որ վարչապետի հանձնարարականով  ստեղծված հանձնաժողովը ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման վրա է աշխատում, համաձայնագիրն ունի ոլորտային բաժանումներ, ո՞ր ոլորտում են աշխատանքներ կատարվել՝ համաձայնագրի կիրարկման մասով»:

Եղոյանը պատասխանեց, որ անցյալ տարվա հունիսի 1-ից համաձայնագրի մոտ 80 տոկոսն արդեն մտել է ուժի մեջ. «Դա վերաբերում է այն ոլորտներին, որոնց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ չի ԵՄ բոլոր 28 երկրների կողմից վավերացումը: Դա վերաբերում է 20%-ին, որի մեջ ուժի մեջ մտնելու համար պետք է սպասել: Ուժի մեջ մտած դրույթների մասով այդ հանձնաժողովը բոլորովին վերջերս ճանապարհային քարտեզ է կազմել երկու բլոկից կազմված՝ առեւտրին վերաբերող հատվածով եւ արդարադատության, կլիմային, տարածքային զարգացման, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիոն հարցերով»:

Ինչ վերաբերում է աշխատանքային պլանին՝ Եղոյանը պատասխանեց, որ աշխատանքները մեկնարկելու են՝ փորձագետների հետ աշխատելով, պետական կառույցների հետ ամենօրյա շփումով:

Արման Բաբաջանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ Եղոյանի ելույթը չտպավորեց. «Դուք կարծես թե լավ չեք պատկերացնում, թե ինչպիսի պատասխանատու աշխատանքի եք հավակնում: Նշեցիք, որ սփյուռքը կարող է աջակցել Հայաստանի եվրաինտեգրացիային, լավ չեմ պատկերացնում, թե սփյուռքը ինչ պետք է անի այդ ուղղությամբ, առավելագույնը Հայ դատի գրասենյակը իր հնարավորությունների շրջանակներում կարողանա աջակցել, սփյուռքի աջակցությունն ակնկալել այս հարցում լուրջ չէ»:

Եղոյանը չհամաձայնեց՝ ասելով, որ սփյուռքը կարող է օգնել լոբբիստական եւ փորձագիտական աշխատանքով. «Ես եթե սա լավ չպատկերացնեի, չէի խոսի դրա մասին: Ես սովորություն չունեմ խոսել բաների մասին, որոնց մասին պատկերացում չունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031