Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոնջորյանի վրիպումը՝ բարեկամ Իրանը ներկայացնելով «ավտորիտար բնույթի Իրան»

Հունվար 16,2019 18:06

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի ելույթն ԱԺ-ում քննադատությունների տեղիք է տվել ու զարմանք հարուցել: Կոնջորյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը քննարկելիս իր ելույթում ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույնացնում են՝ երկու ծույլիկ աշակերտների պես ու եթե մեկն առաջընթաց էլ ունենում է՝ երկուսին նույն աչքով են նայում:

Նա հայտարարեց. «Եթե դիտարկենք մեր աշխարհաքաղաքական դիրքավորումը՝ մենք շրջապատված ենք ավտորիտար Թուրքիայով, ավտորիտար բնույթի Իրանով, ավտորիտար Ադրբեջանով եւ միայն մեր անմիջական հարեւաններից Վրաստանն է, որ ժողովրդավարական ճանապարհով է գնում: Եվ այս շուրջ 160 միլիոնանոց ավտորիտար երկրներով շրջապատված Հայաստանը, եթե ժողովրդավարության առաջանցիկ զարգացումը դարձնում է իր հաղթաթուղթը, կարողանում է նաեւ միջազգային հանրության կողմից ընկալվել որպես տարածաշրջանի առաջատար ժողովրդավարական երկիր, որը ևս անպայման ունենալու է իր դրսևորումները դիվանագիտության մեջ: Օրինակ, նայեք Իսրայելը»:

Ավելի ուշ Կոնջորյանը, նկատելով սոցցանցերում բարձրացված աղմուկը՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ բանավոր խոսքում վրիպել է, էլ չի կրկնվի: Նա վստահեցրեց, որ իր խոսքը խմբակցության տեսակետի հետ որեւէ կապ չունի, դա իր անձնական դիտարկումն ու անձնական վրիպումն էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031