Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի՝ եկամուտների հայտարարագրման հորդորին շոու-բիզնեսից որեւէ մեկը չի հետեւել

Հունվար 16,2019 18:01

ՊԵԿ-ը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր գործել հարկային դաշտում, այսինքն՝ հայտարարագրել եկամուտները: Այս առնչությամբ շոու-բիզնեսի ներկայացուցիչները դժգոհություն էին հայտնել:

«Մենք ասում ենք՝ հայտարարագրեք ձեր եկամուտներն այնքան, որքան ստանում եք: Եթե մարդիկ մտածում են՝ «դուք չեք կարող դա վերահսկել», լավ, չենք կարող, բայց դուք ինքներդ ձեզ չե՞ք կարող վերահսկել: Այսինքն, դուք մտածում եք, որ անպայման մի բան այն չե՞ք անելու: Հայտարարագրեք այնքան, որքան ստացել եք, եթե ուզում եք խաբել, խաբեք: Մենք էլ մեր վարչարարական գործիքները կիրառելով` փորձելու ենք ճշտել, մեր տեղեկատվական աղբյուրների միջոցով փորձելու ենք ճշտել՝ արդյոք տվյալ անձը ճիշտ հայտարարագիր է ներկայացրել, թե՝ ոչ»,-ասել էր Անանյանը:

Aravot.am-ն այսօր ասուլիսի ժամանակ Անանյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց հայտարարությունից հետո շոու-բիզնեսի որեւէ ներկայացուցիչ հետեւել է իրենց հորդորին եւ հայտարարագրել եկամուտները:

«Ոչ, որեւէ մեկը չի հայտնվել»,-ասաց Անանյանը:

Եվ ի՞նչ պետք է անեք, ասում էիք՝ ձեր գործիքներով պիտի խնդիրը լուծեք, մեր այս հարցին ի պատասխան՝ Անանյանն ասաց. «Այն, ինչ պիտի անենք, դուք շատ կարճ ժամանակահատվածում կտեղեկացվեք: Համենայնդեպս, չենք անելու օրենսդրությունից չբխող որեւէ գործողություն»:

Այսինքն՝ մինչ օրս որեւէ երգիչ հայտարարագիր չի՞ ներկայացրել կամ ասենք ձայնասկավառակի վաճառքից հարկեր վճարել, մեր այս հարցին ի պատասխան էլ, Անանյանն ասաց.«Այս պահին ես որեւէ տեղեկատվություն չունեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031