Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Կառավարման խորհուրդների կուսակցականացվածությունը շարունակվում է ի դեմս ՔՊ-ի»

Հունվար 16,2019 17:56

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով բուհերի կառավարման խորհուրդների կուսակցականացված լինելու մասին, ասաց. «Բուհերի կառավարման խորհուրդների կարգի մասին «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նոր նախագիծը բոլորովին այլ տրամաբանություն է պահանջում: Բուհերի կառավարման խորհուրդներում պետք է լինեն մարդիկ եւ ներսից, եւ գործարար շրջանակներից, եւ որեւէ կուսակցական պաշտոնյա այնտեղ չի նախատեսվելու: Բայց քանի որ այդ օրենքը դեռ չեն ընդունել, ոչինչ չի փոխվում նախորդ իշխանության արած քայլերից:

Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները նայել եմ, եւ ամեն տեղ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներ են, պաշտոնյաներ, պատգամավորներ, վարչապետի խորհրդականներ ու օգնականներ: Իսկ դա միանշանակ կարելի է դիտարկել իբրեւ կուսակցականացվածություն»:

Տիկին Բախշյանը հավելեց. «Շարունակելու եմ պնդել, որ այն ընդդիմությունը, որը կար մեկ տարի առաջ եւ իրավացիորեն քննադատում էր նախորդ իշխանությունների ձեւավորած քաղաքականացված եւ կուսակցականացված կառավարման խորհուրդները, այսօր շարունակվում է` ի դեմս Քաղաքացիական պայմանագրի, ինչը շատ վատ է»:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ կրթական հաստատություններում պետք է լինի զրո քաղաքականացվածություն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031