«Գազպրոմ Արմենիայում» ստուգումները շարունակվում են, դրանք սովորական, ընթացիկ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտում են»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին:
Անանյանը տեղեկացրեց՝ «Գազպրոմ Արմենիայում» կա քննչական գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն: Թե մասնավորապես քննչական գործողություններն ինչին են վերաբերում, մեր այս հարցին Անանյանը չպատասխանեց:
«Այս պահին ստուգումները կասեցված են որոշակի ճշգրտող տեղեկատվություն ձեռք բերելու համար»,-ասաց Անանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ