Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են ՊԵԿ-ից 128 աշխատակիցներ կրճատվել. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Հունվար 16,2019 17:15

Պետական եկամուտների կոմիտեից 128 աշխատակից աշխատանքից ազատվել է: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ այդ կրճատումները տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:

«Դեռեւս հոկտեմբերին հարկային հսկողություն իրականացնող 7 վարչությունների աշխատակիցները 580 էին, ստացել էին կառուցվածքային փոփոխությունների մասին ու հնարավոր կրճատումների մասին ծանուցումներ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Նրա խոսքով՝ կենտրոնացվել է ստուգումների գործառույթը, եւ այս աշխատակիցներից ընտրել են լավի եւ լավագույնի միջեւ. «Ստուգվել են նրանց կարողությունները: Եվ չի կարելի ասել, որ կրճատված 128 աշխատակիցներից բոլորը արժանի էին կրճատման»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031