«ՊԵԿ-ը մաքսային սահմանին 50 կիլոներով, ըստ էության, բիզնեսի դեմը չի կարողացել առնել»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պետական եկամուտների նախագահ Անանյանը՝ անդրադառնալով՝ ուղեկցող բեռի շեմի փոփոխությանը:
Անանյանն ասաց՝ «Մենք ազգային անվտանգության սահմանապահ զորքերի հետ միասին չկարողացանք դրա դեմն առնել՝ շատ դեպքերում չուզենալով մեր ազգաբնակչության մոտ ավելորդ հույզեր առաջացնել»:
ՊԵԿ նախագահն ասաց՝ եթե կոշտ մեթոդներ կիրառեին, ապա լարվածությունը կհասներ ծայրահեղ վատթարագույն աստիճանի.«Երբ մենք 50 կիլոների գաղափարն էինք ներմուծում, մենք չէինք պատկերացնում, որ դա կդառնա ոչ միայն բիզնես, այլ իրական բիզնեսին կխոչընդոտի…: Շուկայում գնանկում տեղի ունեցավ չվճարված հարկերի հաշվին»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ