Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ադրբեջանում դատապարտված ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերը, որոնք ոչ հեշտ իրավիճակում են հայտնվում ցանկացած երկրում, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրներում, պարբերաբար քննարկում ենք մեր երկկողմ շփումներում»,- ասել է նախարարը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նախարարը նշել է, որ «կոնկրետ այդ թեման ևս հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ մեր վերջին բանակցություններում»: «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնվող որոշումների միջոցով հասնել բոլորին ձեռնտու արդյունքների, կկարողանանք վերադարձնել այդ քաղաքացուն»,- ասել է նա:
Մարատ Ուելդանովը հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացի է, ձերբակալվել է 2016թ. հուլիսին՝ «խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռքբերման, արտադրության, պահման և տարածման» մեղադրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ