Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արմինե Օհանյան. որքան էլ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, հնարավոր չէ զուգահեռ չանցկացնել ՀՀԿ-ի իշխանության հետ և չհիշել Սերժ Սարգսյանի՝ թևավոր դարձած խոսքը

Հունվար 16,2019 16:42

«Խոհեմության, բարոյականության կոչ անելը համարում եմ ոտնձգություն մեդիայի նկատմամբ: «Հրապարակ» ասելով՝ նկատի ունենք, որ բոլորիս հետ էլ նման բան կարող է պատահել»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Սաթիկ Սեյրանյանը հիշատակեց yerevantoday-ում տեղի ունեցած գործողությունները ու փաստեց՝ ընդամենը վերջերս է վերադարձվել համակարգչային տեխնիկան, և ըստ նրա՝ այս իմաստով ՀՀ ժուռնալիստների միությունը շատ հետևողական էր. «Միայն մեր նամակներից, գրավոր հարցումներից հետո վերադարձրին ԶԼՄ-ին, որն իր համար շատ կարևոր է: Նաև Aysor.am, News.am-ի նկատմամբ կատարված քայլեը. այս ընտրությունների ընթացքում իրենք էլ են ոստիկանական թղթեր ստացել, թե պարզաբանեք աղբյուրը, հերքեք, հիմքերը ներկայացրեք: Մենք էլ ենք ստացել նման բան, համարել ենք, որ անփութություն է եղել, անփորձ բան, բայց չենք մտածել, որ դիտավորություն ունեն: Ինչ վերաբերում է «Հրապարակի» մասին գրառմանը, ապա նշեմ՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով խմբագիր, առաջամարտիկն է եղել բազում նման կարգի խոհանոցային կամ ներքաղաքական, կուլիսային լուրեր հրապարակելու մեջ, չասեմ՝ ինչպիսի տեղեկատվություն, մասնավորապես քաղաքական գործիչների ներքնաշորերի և ընտանիքի անդամների մասին»:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը նշեց՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանին դուր չի գալիս, հնարավոր չէ զուգահեռ չանցկացնել ՀՀԿ-ի իշխանության հետ և չհիշել Սերժ Սարգսյանի՝ թևավոր դարձած խոսքը. «Մենք այս ամենը լսել ենք, տեսել ենք: Գաղջ մթնոլորտը մենք էինք ձևավորել երկրում, մենք էինք խանգարում իշխանություններին, երկրի բարգավաճման գործում: Հիմա նույնը շարունակվում է: Ցավալի է, որ նույնը, եթե ՀՀԿ-ական՝ մեր կողմից մերժված իշխանությունն էր անում, հիմա անում է մեր ձեռքերով, մեր օգնությամբ իշխանության եկած քաղաքական ուժի ղեկավարը և, մասնավորապես, որ շատ ավելի ցավալի է, նախկին գլխավոր խմբագիրը, որը երկար տարիներ խմբագրել է թերթ, որը շատ լավ պիտի իմանա ու հասկանա մամուլի աշխատանքի սկզբունքները, ոճը, և առհասարակ մամուլի, խոսքի ազատության արժեքը պիտի գիտակցի: Ցավում եմ սրա համար, բայց որևէ ձևով դա չի անդրադառնում մեր աշխատանքի վրա: Հակառակը, իր հայտնի լայվից հետո մեր դիտումների քանակը ավելացել է, և սև քարոզչությունը նպաստում է մեր աշխատանքին: Մերժման, ատելության, թշնամանքի վիճակ է ստեղծվում, Նիկոլ Փաշինյանի՝ այդ գրառման տակ բազում վիրավորական հայտարարություններ կան ուղղված անձամբ իմ հասցեին և թերթի լրագրողների հասցեին, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանին ուղղված բացասական մեկնաբանությունները րոպեների ընթացքում ուղղակի ջնջվում են: Թվում էր՝ երկրի ղեկավարը բարյացակամության, սիրո, հանդուժողականության մթնոլորտ պիտի ստեղծեր երկրում, նպաստեր ԶԼՄ-ների ազատ, անկաշկանդ աշխատանքին: Ասվում էր՝ մեր իշխանական նախարարն էլ պիտի լինի մամուլի հսկողության ներքո, մեր գործողությունները պիտի լինեն թափանցիկ, մամուլը պիտի շարունակի քննադատել, ծաղրել, երբեմն նաև գույները խտացնել, պամֆլետներ գրել, բայց փաստորեն, հակառակը ստացվեց: Հինգ-վեց ամիս անց հանդես է գալիս մի լայվով, փորձում է հասարակությանը դիմել, ասում է՝ սիրում եմ, բայց սիրո փոխարեն այդ ատելության, թշնամական մթնոլորտն է ավելի խտացնում, սևերի-սպիտակների բաժանում և ԶԼՄ-ների 90 տոկոսին հայտարարում է իր ու իր իշխանության թշնամի»:

Արմինե Օհանյանը դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կհասկանա, որ այս ճանապարհով առաջ գնալ չենք կարող: Դառնալով «Հրապարակի» հասցեին հնչած մեղադրանքներին, թե ծառայում է ՀՀԿ-ին, Արմինե Օհանյանն ասաց. «Այդ մեղադրանքներն այնքան աբսուրդային, անհիմն են, որ չեմ էլ ուզում անդրադառնալ: Երբ տարիներ առաջ իրեն համարում էին Սերժ Սարգսյանի, Միշիկի պրոյեկտներ, մեզ՝ Հանրապետականների հետ կապելն ավելի աբսուրդային է, քան իրեն ուղղված այդ մեղադրանքները»:

Ըստ Արմինե Օհանյանի՝ ուրեմն իշխող կուսակցությունում այնքան էլ զբաղված չեն երկրի հարցերը լուծելով, որքան մոնիտորինգ անելով, թե մամուլն ինչ գրեց, ֆեյսբուքում ինչ գրեցին:

Ըստ Արմինե Օհանյանի ՝ վարչապետը պետք է այդ ամենին թեթև նայի, պետք է թեթև նայի, որ այո, իր աղջկա ծննդյան մասին էլ կգրեն, մեկը վատ կգրի, մեկը սխալ, մյուսը ճիշտ, ինչը նորմալ է. «Չի կարող երկիրը ապրել մի կյանքով, մամուլն ու լրատվամիջոցները մեկ այլ կյանքով: Մենք այդ հասարակության հայելին ենք: Եթե տարիներ շարունակ գրել ենք Վահրամ Բաղդասարյանի երեխայի կնունքի, ՀՀԿ-ն խնջույք է արել, Սերժ Սարգսյանի թոռան ծնունդն են նշել, ինչո՞ւ չպիտի գրենք, որ ՔՊ-ն ամսի 1-15-ին տասնյակ քեֆերի ու խնջույքների է մասնակցել: Դա խոսում է այն մասին, թե երիտասարդ իշխանավորներն ինչով են ապրում: Մեր ընթերցողները նման պատվեր են իջեցնում»:

Սաթիկ Սեյրանյանի տպավորությամբ՝ այսօրվա իշխանությունը ցայտնոտի մեջ է, և քանի որ չկան նախկինները, հիմա էլ ուզում են թիրախ դարձնել մամուլին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Հարգելի լրագրողներ,
    որպես քաղաքացի փաստում եմ, որ լրագրողական մասնագիտական մակարդակը շատ ցածր է։ Ի պաշտոնե, դուք իրավասու եք միայն տեղեկացնել, հնարավորինս անկողմնակալ ձևով և ոճով, այլ ոչ թե մեկնաբանել․ Մենք բարդ ժամանակներում ենք ապրում և ձեր մասնագիտական ախորժակը և ֆանտազիաները այս հողի վրա անցնում են բոլոր սահմանները․ Լրատվությունը կարդալ չի լինում, ամբողջ դաշտը լցված է լրատվական աղբով։ Մի լուրջ հետազոտություն, հիմնավոր մասնագիտական փաստարկներ, լրատվության մեծ մասը “ռազբոռկա” են։ Կարգի բերեք ձեր դաշտը, նոր հետո պահանջեք։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031