ԱԺ փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ թեկնածուին սատարելու որոշումը կայացվել է քննարկումների արդյունքում, հավաստիացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին ոչինչ չի հրահանգել:
«Եթե որոշում կայացվեր «Լուսավոր Հայաստանի» թեկնածուին սատարել, պետք է լրագրողները ասեին՝ ինքներդ նշանակում եք ձեզ ընդդիմություն, չէ՞ որ ժողովուրդը այլ կուսակցության է ավելի շատ ձայն տվել։ Մենք բազմիցս ասել ենք, որ ժողովրդի ձայնն ավելի կարևոր է։ Մենք եկանք տրամաբանական որոշման։ Ժողովուրդն իր ընտրությունը կատարել է և մենք մեզ ընդդիմություն չենք նշանակելու»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: