Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետությունում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանին:
Վերջինս նախարարի պաշտոնակատարին ներկայացրել է մանրամասներ այս տարի սեպտեմբերին նախատեսավող ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի գրասենյակի նոր ղեկավարի ընտրության վերաբերյալ: Նա նշել է, որ ԱՀԿ անդամ 53 երկրները իրավասու են ներկայացնելու թեկնածուներ:
Առողջապահության նախարարության առաջարկով, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Թաթուլ Հակոբյանի թեկնածությունը ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային տնօրենի պաշտոնում ընտրվելու համար:
Սեպտեմբերին կայանալիք ընտրության ժամանակ 53 երկրի պատվիրակներ կքվեարկեն թեկնածուներից մեկի օգտին, իսկ կընտրվի այն թեկնածուն, ով կստանա առնվազն 27 ձայն: Այսպիսով, ընտրությունները մրցակցային են:
Արսեն Թորոսյանն ու Թաթուլ Հակոբյանը քննարկել են մրցույթի նախապատրաստական աշխատանքները և միջոցառումների ժամանակացույցը:
Նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործընթացին:
Առողջապահության նախարարություն