Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն սահմանում է առաջնահերթ նախագծեր՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում

Հունվար 16,2019 15:42

Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տնտեսական աճի և միակցվածության խթանմանը հետամուտ՝ Եվրոպական հանձնաժողովի և Համաշխարհային բանկի համահեղինակությամբ ներկայացվել է Տրանս եվրոպական տրանսպորտային միջանցքների (TEN-T) նոր ինդիկատիվ գործողությունների ծրագիր(ԳԾ), որով սահմանվում են առաջնահերթ նախագծեր՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի հանրապետությունում և Ուկրաինայում: Նախագծերի իրականացման նպատակով կպահանջվի ընդհանուր առմամբ շուրջ 13 մլրդ եվրո արժողությամբ ներդրումներ՝ նախատեսված ընդհանուր 4800 կմ ավտոմայրուղի և երկաթգիծ, 6 նավահանգիստ և 11 լոգիստիկ կենտրոնների համար:

«TEN-T ցանցի ներդրումային գործողությունների ծրագրի վերջնականացումը համատեղ հանձնառություն է, որը շոշափելի արդյունքներ կապահովի քաղաքացիների համար՝ ողջ տարածաշրջանում: Այն կնպաստի TEN-T ցանցի ավարտման նպատակով տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ներդրումների առաջնահերթությունների վերաբերյալ որոշումների կայացմանը, որը Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության վերջին գագաթնաժողովի Համատեղ հայտարարության համաձայն սահմանվել է 2020 թվականների 20 թիրախային արդյունքներից մեկը», նշեց Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների համար պատասխանատու հանձնակատար Յոհաննես Հաանը:

«Տրանսպորտային կապի ընդարձակումը ինչպես Արևելյան գործընկերության տարածաշրջանում, այնպես էլ ԱլԳ տարածաշրջանի և Եվրոպական միության միջև ունի տնտեսական աճը խթանելու և աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի միջոցով կընդգծվի ճանապարհային անվտանգության նշանակությունը, ինչպես նաև՝ թվային լուծումների կարևորությունը նոր նախագծերում: Այն կնպաստի նաև նախագծային չափորոշիչների համապատասխանեցմանը Եվրամիության ներկա գործելակերպին», նշեց Եվրոպական միության տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչը:

Ներդրումային ծրագրում ընդգրկված նախագծերը սահմանվել են Արևելյան գործընկերության երկրների հետ համատեղ՝ միջազգային ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ: Նախագծերի միջոցով հնարավոր կլինի իրականացնել նոր և գոյություն ունեցող ճանապարհների, երկաթուղային գծերի, նավահանգիստների, օդանավակայանների, ինչպես նաև լոգիստիկ կենտրոնների և սահմանային անցակետերի համար անհրաժեշտ շինարարություն և վերականգնում: Առաջնային ներդրումները ներառում են ինչպես կարճաժամկետ ծրագրեր, որոնք կավարտվեն մինչեւ 2020 թվականը, այնպես էլ երկարաժամկետ ծրագրեր, որոնք ուղղված են TEN-T ցանցի տրանսպորտային կապի բարելավմանը՝ մինչ 2030 թվականը: Ենթակառուցվածքային ներդրումներին զուգահեռ՝ ներկայացված ներդրումային ծրագիրը նպատակ ունի խթանել տրանսպորտի ոլորտի համար առանցքային բարեփոխումներ և բարելավել տարածաշրջանի ճանապարհային անվտանգությունը:Նախատեսվում է, որ TEN-T ծրագրի զարգացումը խթան կհանդիսանա տարածաշրջանային զարգացման համար՝ տնտեսական հնարավորությունների հասանելիության բարձրացման, արդյունաբերական ագլոմացիայի օգուտները խթանման և շուկայի մրցունակության բարձրացման միջոցով:

Ինդիկատիվ ներդրումային գործողությունների ծրագրի վերջնականացումը համընկնում է Արեւելյան գործընկերության տարածաշրջանում Տրանս եվրոպական հիմնական տրանսպորտային միջանցքների ցանցի ընդլայնման ուժի մեջ մտնելու հետ:

Հայաստանում ԵՄ պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031