Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» համախոհներին. «Ոչ ոք իրավունք չունի ռեպլիկներ թողնել»

Հունվար 16,2019 15:35

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստում այսօր այն բանից հետո, երբ երկու մեղադրյալները պնդեցին՝ չեն տեսել, որ Արմեն Բիլյանը կրակած լինի ոստիկան Գագիկ Մկրտչյանին, մեղադրյալ Արմեն Բիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց նրան կալանքից ազատ արձակելու միջնորդություն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը մեղադրվում է ոստիկաններից Գագիկ Մկրտչյանի սպանության համար: Ըստ քրեական գործի նյութերի՝ ոստիկանը վիրավորվել է ՊՊԾ գնդում, ապա որոշ ժամանակ անց մահացել հիվանդանոցում:

Միջնորդության դեմ առարկեց դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ պնդելով՝ առկա են հիմնավոր կասկածներ, որ ազատության մեջ լինելով՝ մեղադրյալն ապօրինի ներգործություն է ունենալու գործով անցնող մյուս անձանց վրա:

Դեմ արտահայտվեց նաեւ զոհված ոստիկանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը, որը գործով տուժողի իրավահաջորդ է: «Եթե վնասվածքը հասցրել է նա, ուրեմն թող մինչեւ վերջ նստի ու պատասխան տա արարքի համար: Թող դատարանը որոշի:  Շատերը ոչինչ չգիտեն եւ ռեպլիկներ են թողնում…»,-հուզմունքից ձայնը դողալով՝ ասաց նա:

Հասմիկ Ոսկանյանը, դիմելով դահլիճում գտնվող «Սասնա ծռերի» կողմնակիցներին, որոնք աղմկում էին նրա ելույթի ժամանակ, ընդգծեց. «Բոլորդ մոռացել եք, որ Գագիկ Մկրտչյանը վիրավոր ժամանակ 27 օր ապրել է, որից 12-ը՝ եղել գիտակցության մեջ, խոսել, պատմել ինձ…Ոչ ոք իրավունք չունի ռեպլիկներ թողնել»:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց Բիլյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժել:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերից» միայն ոստիկանների սպանության համար մեղադրվողները՝ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանն են կալանքի տակ: Մյուսները վերջերս ազատվել են կալանքից:

https://www.facebook.com/aravot.am/videos/347300952666392/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031