«Փաստաբանների պալատի ակումբի նիստում քննարկվել է, թե ինչո՞վ է պայմանավորված հասարակության նման անհանդուրժող վերաբերմունքը և պետության անգործությունը փաստաբանների պաշտպանության հանդեպ և առհասարակ ինչ միջոցներ պետք է ձեռնարկենք, որպեսզի նման երևույթները մեր հասարակությունում տեղ չգտնեն: Արդարադատության նախարարությունը, երեկ եթե չեմ սխալվում, շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ, որում նախատեսվում է քրեականացնել փաստաբանի կամ նրա ընտանիքի անդամին վիրավորելը կամ զրպարտելը փաստաբանական գործունեության իրականացման հետ կապված»,- ասում է փաստաբան Արմինե Ֆանյանը:
Ֆանյանի համոզմամբ առաջին հերթին պետք է հասարակության իրազեկման մեխանիզմներ ստեղծել փաստաբանի դերի, նշանակության, նրա գործունեության բովանդակության իմաստով, որպեսզի հասարակությունը վստահորդին չնույնականացնի փաստաբանի հետ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: