Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում կայացել է «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը

Հունվար 16,2019 14:04

Հունվարի 15-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ արգենտինացի նշանավոր գրաֆիկ երգիծաբան Կինոյի (Խոակին Սալվադոր Լավադո Տեխոն) «Մաֆալդան և ընկերները» կոմիքսների գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Միջոցառմանը  ներկա  էին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, գրքի թարգմանության հեղինակ Ալիս Տեր-Ղևոնդյանը, ինչպես նաև դեսպաններ, լատինամերիկյան գրականության սիրահարներ, մշակույթի ու մամուլի ոլորտի ներկայացուցիչներ:

Շնորհիվ   այս   թարգմանության`  հայ հանրությունը  հնարավորություն կստանա  ճանաչելու  արգենտինացիների ամենասիրելի կերպարներից  մեկին և այդ կերպ` նաև արգենտինական մշակույթը, արժեքներն  ու  հումորը:

Մաֆալդան խելացի, հետաքրքրասեր, սուր հումորով կերպար է` տարված խաղաղության ու մարդու իրավունքների խնդիրներով, ժողովրդավարության կողմնակից, որն իր մտահոգությունները քննարկում է ծնողների ու ընկերների հետ` շատ հաճախ իր հարցադրումներով շվարեցնելով բոլորին:

Միջոցառմանն իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց. «Մաֆալդան ցանկանում է փոխել աշխարհը, իսկ մենք ցանկանում ենք էլ ավելի բարելավել Արգենտինայի և Հայաստանի միջև հարաբերությունները: Վստահ եմ, որ Մաֆալդայի, արգենտինացիների, հայերի ու արգենտինահայերի հետ միասին կհասնենք դրան»:

Գիրքը թարգմանվել է Արգենտինայի  Արտաքին  գործերի և պաշտամունքի նախարարության  «Programa Sur»  թարգմանությունների աջակցության ծրագրի  շրջանակներում:

Programa Sur ծրագիրը ստեղծվել է 2009թ` նպատակ հետապնդելով աշխարհում խթանել արգենտինյան մտքի տարածումը` արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված ստեղծագործությունները ցանկացած պահանջվող լեզվով թարգմանելու դրամաշնորհների միջոցով:

Հայաստանում ծրագիրն իրականացվում է 2010թ-ից, և այս ընթացքում հայերեն են թարգմանվել Խորխե Լուիս Բորխեսի, Խուլիո Կորտասարի, Ադոլֆո Բիոյ Կասարեսի, Անա Մարիա Շուայի, Լեոպոլդո Լուգոնեսի և այլ հեղինակների գրքեր:

Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031