Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակում է քննել Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը, որի քննությունը սկսվել էր երեկ:
Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը լրագրողներին հայտնեց, որ հերթական գանգատն են հղելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցը: Ըստ Օրբելյանի՝ իրենք գանգատում ներառելու են նաեւ միջազգային իրավաբանների գնահատականներ՝ Քոչարյանի գործի առնչությամբ:
Քննիչի միջնորդության քննությունն ընթացքի մեջ է:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ