Պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քալդուն Խալիֆա Ալ Մուբարաքի հետ։
ՄՈՒԲԱԴԱԼԱ ներդրումային ընկերությունը հիմնականում գործունեություն է ծավալում բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, էներգետիկայի, առողջապահության, անշարժ գույքի, ենթակառուցվածքների, կրթության, գիտության ոլորտներում։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել MASDAR–ի տեխնոլոգիաների և գիտության կրթահամալիրում սովորելու համար Հայաստանից ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու համար և ցանկություն հայտնել, որ այդ գործընթացը շարունակական լինի։
Զրուցակիցները ջերմ ու բարեկամական մթնոլորտում քննարկել են երկու երկների միջև առևտրատնտեսական, ներդրումային hամագործակցությանը վերաբերող հարցեր։
Որպես ներդրումների համար գրավիչ և հեռանկարային ուղղություններ, նախագահ Սարգսյանը առաջարկել է դիտարկել վերականգնվող էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, հյուրանոցների ու սպասարկումների ոլորտները, որտեղ, նրա խոսքով, կա փոխգործակցության մեծ ներուժ։
Նախագահ Սարգսյանն առաջարկել է նաև ճանաչողական այց կատարել Հայաստան՝ տեղում հնարավորություններին ծանոթանալու և փոխգործակցության ծրագրեր մշակելու համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ