ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գտնում է, որ Արման Բաբաջանյանի ելույթում կային քաղաքական տարրեր, բայց այն ամբողջությամբ քաղաքական ելույթ չէր,որովհետեւ հնչեցին անուններ:
Նա դիմեց Բաբաջանյանին. «Պատմությունը ցույց է տալիս երկու բան, երբեք չի ժպտում այն մարդուն, ով փորձում է ինքնահաստատվել միայն ուրիշների անցյալը վկայակոչելու հաշվին, երկրորդ՝ այն ահռելի տեղեկատվությունը, որ դուք հանձնեցիք այս լսարանի դատին, չեմ կարծում, որ դա ընդամենը 1-2 օրվա փաստահավաք գործողության արդյունք էր, ենթադրվում է, որ երկար ժամանակ կուտակած նյութ էր, ինչը դուք հնարավորություն ունեիք սփռել նաեւ մինչեւ ԱԺ պատգամավոր դառնալը: Այստեղ կա հետին թվով իմաստուն ձեւանալու տպավորություն, որը որեւէ մեկին, առավել եւս ԱԺ պատգամավորին պատիվ բերել չի կարող:
Խոսելով ԲՀԿ- «Լուսավոր Հայաստան» լարված հարաբերությունների մասին՝ Գեւորգ Պետրոսյանը հորդորեց սեպ չխրել այդ հարաբերությունների մեջ. «Ի վերջո կա մի ճշմարտություն՝ խավարի մեջ հնարավոր չէ բարգավաճել, իսկ լույսն էլ առանց բարգավաճման ուղղակի անիմաստ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ