Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սկսվել է փնտրտուք, թե ովքեր են այդ միստր X բարեփոխիչները, որ փորձում են Փաշինյանի նման թափանցիկ ու հրապարակային գործելաոճին կողմնակից գործչի թիկունքում մի քանի դրամ խնայելու համար անհավասար պայմաններ ստեղծել. «Ժամանակ»

Հունվար 16,2019 12:48

«Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե ինչքան գումար ենք տնտեսում օպտիմալացմամբ, բայց վստահ եմ, որ տնտեսում ենք, որովհետև թե՛ նախարարությունների, թե՛ տարբեր ՊՈԱԿ-ների պարագայում բավականին չակերտավոր աշխատատեղեր կային, որոնք ստեղծվել էին ինչ-որ մի ծանոթ-բարեկամի գործի դասավորելու համար: Դա մեր պետությունը իրեն թույլ տալ չի կարող… Կրճատված անձանց ասելով՝ մի քիչ վատ է հնչում, որովհետև դա չի արվում ինչ-որ մեկին կրճատելու: Պետության ֆունկցիան նոր աշխատատեղեր ստեղծելն է, բայց երբ որ աշխատատեղը ստեղծված է արհեստականորեն, և այդ գործառույթը կարելի է 5 հոգու փոխարեն կատարել 2 կամ 3 հոգով և դրանով գումար տնտեսել և երկրի տնտեսությանը օգուտ տալ, կարծում եմ՝ այդ որոշումը միգուցե դժվար, բայց ճիշտ որոշում է»:

Իշխող «Իմ քայլը» դաշինքի ոչ շարքային ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանի խոսքերն են՝ ասված 1-in.am-ի տաղավարում նախարարությունների օպտիմալացման կապակցությամբ:

Եթե առաջնորդող կուսակցության առաջնորդող անդամներից մեկը չգիտի, թե ինչքան գումար է տնտեսվելու օպտիմալացման արդյունքում, տրամաբանական է, որ ոչ ոք չգիտի:

Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից առաջին ծրագիրը ներկայացնելուց հետո Հայաստանի տնտեսագետների թիմը փնտրում էր, թե ովքեր են այդ տնտեսական ծրագրի հեղինակները: Այդպես էլ ոչ ոք հրապարակավ չստանձնեց դրա հեղինակային իրավունքը: Հիմա սկսվել է փնտրտուք, թե ովքեր են այդ միստր X բարեփոխիչները, որ փորձում են Նիկոլ Փաշինյանի նման թափանցիկ ու հրապարակային գործելաոճին կողմնակից գործչի թիկունքում մի քանի դրամ խնայելու համար անհավասար պայմաններ ստեղծել Հայաստանի հպարտ քաղաքացիների համար: Նույն ծանոթ-բարեկամների սկզբունքով մարզպետարաններում, թաղապետարաններում, քաղաքապետարան-գյուղապետարաններում հայտնվածները մնում են, որոնց աշխատավարձը, ինչպես կասեր պրն Ալեն Սիմոնյանը, ես եմ վճարում՝ որպես բարեխիղճ հարկատու, իմ գրպանից, մինչդեռ գյուղատնտեսության, սփյուռքի, սպորտի և երիտասարդության նախարարությունների ծանոթ-բարեկամով ընդունվածներն ու պրոֆեսիոնալները, որ պետք է ծրագրեր մշակեին նոր Հայաստանի պարենային, մշակութային, հետևաբար և ընդհանրապես երկրի անվտանգության ապահովման համար, լուծարվում են: Հավանաբար՝ հանուն Հայաստանի հպարտ քաղաքացու:

Ցավոք, եթե նրանք այդպես էլ անտեղյակ են մնում, թե իրենց օպտիմալացումից պետությունը որքան գումար է խնայում, ցանկալի է, որ գոնե կառավարությունը նման օպտիմալացումից առաջ հաշվարկի իր ու իր քաղաքացիների համար ճշտի արվելիք քայլի իրական արժեքը:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031