Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Մարդիկ, որոնք 20 տարի շարունակ խաբված են եղել, կրկին հուսահատություն են ապրելու, որովհետեւ արագ փոփոխություն են ուզում». «Ժողովուրդ»

Հունվար 16,2019 12:33

«Ժողովուրդ» օրաթերթը հայաստանյան ներքաղաքական կյանքի, նոր զարգացումների, կառավարության գործելաոճի, հետհեղափոխական միտումների մասին զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Այս կառավարության գործելաոճում կա՞ն միտումներ, որոնք Ձեզ դուր չեն գալիս, որոնք անթույլատրելի են։

– Այսպես թե այնպես, բոլորս գնացել ու ընտրել ենք Նիկոլ Փաշինյան անձին։ Ու քանի որ մենք մեր քվեն տվել ենք նրան, նրան էլ պետք է պահանջներ ներկայացնենք: Մինչ այսօր նրա վարած քաղաքականության մեջ ինձ դուր չի եկել երկու բան՝ ասֆալտին փռելու մասին հայտարարություններն ու այն, որ նրա օրոք պետական մրցանակներ տրվեցին մտավորականությանը։ Մնացած հարցերում նրա հետ համակարծիք եմ։

– Հայտնի արտահայտությունը՝ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին», որը պատկանում է Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից Դանտոնին, կարո՞ղ է թավշյա հեղափոխության դեպքում էլ կիրառելի լինել։ Հնարավո՞ր է, որ հենց Փաշինյանի թիմակիցները «խժռեն» իրեն։

– Ո՞ր հեղափոխությունը չի խժռել իր զավակներին։ Փաշինյանի շրջապատը դեռ պառակտվելու է, մի քանի ուժեր են ձեւավորվելու… Ի վերջո, ՀՀՇ-ի օրինակն ունենք աչքներիս առաջ։ Եթե այդ ամենը տեղի ունենա դեմոկրատական տարբերակով, ապա ՀՀՇ-ի ճանապարհով կգնան, եթե ոչ դեմոկրատական ճանապարհով՝ ՀՀԿ-ի։ Մենք երկուսն էլ տեսել ենք։ Կտեսնենք ՚նաեւ, թե ինչպես են խորհրդարանում չներկայացված ուժերը հանրության դժգոհ զանգվածին իրենց թեւի տակ քաշում ու առաջնորդում։ Այդ ամենն անխուսափելի է։ Մարդիկ, որոնք քսան տարի շարունակ խաբված են եղել,  կրկին հուսահատություն են ապրելու, որովհետեւ արագ փոփոխություն են ուզում, իսկ քանի որ դա հնարավոր չէ, տեւական գործընթաց է, իրենց խաբված են զգալու։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031