Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կադրային իր այս նոր քաղաքականությամբ մերժեց սովետի շրջանում ծնված, սովետի վախկոտ, կեղծավոր, շողոքորթ, օճառային (սապոնվող) հոգեբանությամբ մեծացած ու դաստիարակված սերնդին. ՀԺ

Հունվար 16,2019 12:28

Եվ այսպես, կազմավորվեց ՀՀ նոր Ազգային ժողովը. նոր կառավարությունը։ Բոլորը նոր մարդիկ, նոր դեմքեր, որոնց տարիքը հիմնականում չի գերազանցում 40-ը, որոնց մեծ մասը նախկինում կամ չեն աշխատել, կամ աշխատել են, բայց պաշտոններ չեն զբաղեցրել, չունեն պաշտոնավարման, աշխատանքի կազմակերպման փորձ։

Չի բացառվում նաեւ, որ նոր դեմքերի մեջ կան ոչ լիարժեք գրագիտությամբ երիտասարդներ, իսկ մեծ մասը տեղյակ չէ ո՛չ երկրի Սահմանադրությունից, ո՛չ օրենք-օրենսդրություններից, ինչն էլ շատերի մոտ բարձրացրել է հիասթափության ու քննադատությունների ալիք։

Բազմաթիվ գրագետ, պրոֆեսիոնալ, փորձառու, ճանապարհ անցած, ինչու՞ չէ, նաեւ ազնիվ, անկաշառ մասնագետներ, մարդիկ դուրս են մնացել ընտրությունից, երկրի կառավարմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, քանի որ տարիքով 40-50-ն անց են։ Նույնիսկ շատերը հիասթափությամբ ու չարությամբ են լցվել։ Ես հասկանում եմ այդ մարդկանց, ինքս էլ առանձնապես հիացած չեմ եղել Փաշինյանի կադրային քաղաքականությամբ։

ԲԱՅՑ…. Այո, բայցը կա, երբ ավելի խորքային ենք ուսումնասիրում այս կադրային քաղաքականությունը։ Եվ այսպես՝ Նիկոլ Փաշինյանը կադրային իր այս նոր քաղաքականությամբ մերժեց սովետի շրջանում ծնված, սովետի վախկոտ, կեղծավոր, շողոքորթ, օճառային (սապոնվող) հոգեբանությամբ մեծացած ու դաստիարակված սերնդին, ուր բանվորից մինչեւ Կենտկոմի քարտուղար սովոր էին պետությունից ինչ-որ բան գողանալ (թող այն քիչ տոկոս կազմող ազնիվ մարդիկ չնեղանան, իրենց վրա չվերցնեն)։ Այս սովետական հոգեբանությամբ ու դաստիարակությամբ մարդիկ շարունակում են նույն դրվածքով ապրել ու աշխատել ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններում, ուր այսօր էլ իշխում է կոռուպցիան, կաշառակերությունը, վախի մթնոլորտը։

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031