Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական նոր համակարգում յուրաքանչյուր ձախողում վերագրվում է նախորդին, եւ օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները՝ իրականությունը լղոզելու համար. «Հրապարակ»

Հունվար 16,2019 12:18

Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատի փլուզման մեջ դեռեւս պատասխանատուներ չկան, եւ եթե իրադարձությունները զարգանան այնպես, ինչպես վերջին ութ ամիսներին կամ դրան նախորդած երեք տասնամյակներին, պատասխանատուներ եւ իրավական մակարդակում պատասխանատվություն կրողներ այդպես էլ չեն լինի։

Մեղավորների մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ մեր քաղաքական համակարգում մեղավորին պատասխանատվության ենթարկելու ինստիտուտ գոյություն չունի եւ չի էլ ունեցել։ Քաղաքական նոր համակարգում յուրաքանչյուր ձախողում վերագրվում է նախորդին, եւ օգտագործվում են հնարավոր բոլոր միջոցները՝ իրականությունը լղոզելու համար։

Իսկ քաղաքական նոր իրավիճակում նախորդ իշխանություններից ժառանգություն ստացած արդարանալու ավանդական մեթոդներին հավելվել է եւս մեկը՝ թերեւս ամենաարդյունավետն ու արդիականը, այլեւս պետական կառավարման գործիք հանդիսացող Ֆեյսբուքում սանձազերծված հարյուրավոր կեղծ օգտատերերի, իրենց անվամբ հանդես եկող պատրաստակամ օճառների, քծնողների ու նվիրյալ հեղափոխականների միջոցով լղոզվում է ճշմարտությունը, եւ ստեղծված ատելության մթնոլորտում ոտնատակ է արվում ճշմարիտ խոսքն ու մղվում հետին պլան՝ ստեղծելով «նոր» Հայաստանի թավշյա ու լուսավոր կերպար, որի մասին կերազեր նույնիսկ ՀՀԿ-ի ժամանակ իրավիճակը վարդագույն ակնոցների միջով ներկայացնող Հ1-ը (եւ որովհետեւ «լավագույն ավանդույթները» չեն մոռացվում՝ Հ1-ը նույն տրամաբանությամբ աշխատում է հօգուտ ՔՊ-ի)։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031